Նախագահը Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին
ՔԱՂԱՔԱԿԱՆՆախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ հետ այսօր երեկոյան մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում ներկա է գտնվել Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ տեղի ունեցած էկումենիկ արարողությանն ու Խաղաղության Աղոթքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, արարողությանը մասնակցել են նաև ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության անդամներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից և այլ երկրներից ժամանած ուխտավորներ, Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից ժամանած հազարավոր մարդիկ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



