Բլաշիկովսկի. Սա լեհական ֆուտբոլի համար պատմական պահ է
ՍՊՈՐՏԼեհաստանի հավաքականի կիսապաշտպան Յակուբ Բլաշիկովսկին մեկնաբանել է իր թիմի` Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճելու փաստը:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչում այսօր Ադամ Նավալկայի թիմը հետխաղյա 11 մետրոնացներով առավելության է հասել Շվեյցարիայի նկատմամբ (1:1, 5:4):
«Մենք քառորդ եզրափակչում ենք: Սա պատմական պահ է: Շնորհակալ եմ երկրպագուներին, ովքեր ամբողջ հանդիպման ընթացքում աջակցում էին մեզ: Փորձում էինք վերահսկել խաղի ընթացքը, բայց շվեյցարացիներին հաջողվեց հիասքանչ գոլ խփել:
Ինչ վերաբերում է իմ ֆիզիկական վիճակին, ապա ես շատ լավ եմ պատրաստ»,- ասել է 30-ամյա ֆուտբոլիստը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



