Օշականում մահացած 2,5 տարեկան երեխան ամենայն հավանականությամբ խաղալիս է ընկել ջրանցքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրագածոտնի մարզի Օշական գյուղում հունիսի 25-ին խեղդված մանկահասակ երեխայի դին դուրս են բերել տան առջեւ գտնվող ոռոգման ջրի առվից: Այս մասինNEWS.am-ի հետ զրույցում ասաց Օշականի գյուղապետ Արամ Ներսիսյանը:
«Օշական մտնող մայր առուն անցնում է իրենց տան դռան մոտով, երեւի խաղացել է, ընկել ու խեղդվել: Առվի միջից են գտել երեխայի մարմինը: Դեպքի հանգամանքները պարզվում են»,- գյուղապետը:
Երեխան տան առաջնեկն էր:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին ահազանգ էր ստացվել, որ Արագածոտնի մարզ Օշական գյուղում կորել է 2,5 տարեկան երեխա:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Գյուղի ջրանցքում հայտնաբերվել է երեխայի դին՝ ջրահեղձված:
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



