Շոտլանդիայում հերթական կղզին է վաճառվում բնակարանի գնով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդական Կրինանի նավահանգստում, որը Գլազգոյից 160 կմ դեպի արեւմուտք է ընկած, վաճառքի է հանվել կանաչ Հարբոր կղզին մոտ չորս հեկտար մակերեսով: Դրա համար 500 հազար ֆունտ են պահանջում, գրում է The Daily Mail-ը:
Ափային բարդ գծագրությամբ կղզում փոքրիկ անտառ եւ վայրի այգի կա: Անշարժ գույքն իրենից ներկայացնում է տուն երեք ննջարանով` 90 քմ մակերեսով եւ հյուրատուն մեկ ննջարանով:
Մոտակա ափին հնարավոր է հասնել զբոսանավով կամ հասարակ նավակով: Անշարժ գույքի Savills գործակալությունը, որը զբաղվում է կղզու վաճառքով, ենթադրում է, որ որեւէ մեկն այն կգնի որպես հանգստյան օրերի համար ամառանոցային բնակատեղի: Նրանք նշում են, որ կղզին թանկ չարժե. Լոնդոնում նման գնով հնարավոր է միայն փոքրիկ միսենյականոց բնակարան գնել կամ էլ Բրիստոլում` «երեքսենյականոց»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



