Սորոսը անշրջելի է անվանել ԵՄ փլուզումը Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը «փաստացի անշրջելի է դարձնում» այդ կառույցի փլուզումը: Այս մասին նախազգուշացրել է միլիարդատեր ներդրող Ջորջ Սորոսը: Այդուհանդերձ, ինչպես հաղորդում է BBC-ն, նա կոչ է արել ԵՄ-ն փրկելու համար մանրամասն վերակառուցման ենթարկել այն:
Մինչ հանրաքվեն Սորոսը նախազգուշացրել էր ֆինանսական ճգնաժամի մասին եթե Մեծ Բրիտանիան կողմ քվեարկի ԵՄ-ից դուրս գալուն: Իր վերջին մեկնաբանություններում նա նշել է, որ հետեւանքները կվնասեն Մեծ Բրիտանիային:
«Բրիտանիան կարող է ավելի թեթեւ տանել ԵՄ-ից դուրս գալը, քան մյուս երկրները, բայց նրա տնտեսությունը եւ քաղաքացիները զգալիորեն կտուժեն կարճաժամկեն եւ միջինժամկետ հեռանկարում»,-ընդգծել է Սորոսը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



