Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աստղագուշակ.հունիսի 26

ԼԱՅՖ


Խոյ

Լավ կլինի, որ Խոյերն ունենան մի զբաղմունք, որում կարող են ամբողջությամբ խորասուզվել, որը թույլ կտա օգտագործել զանազան գործիքներ և հնարքներ: Լիակատար պասիվությունն անցանկալի է. կուժեղանան ներքին հակասությունները, կակտիվանան սևեռուն մտապատկերները: Օրը հարմար է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունների համար: Ձեզ կարող են գրավել նաև ստեղծագործության և որոնման տարրեր պարունակող զբաղմունքները:

Ցուլ

Ցուլերին օրը թույլ է տալիս խորասուզվել անցյալի հիշողություններում: Կարելի է հանդիպել մանկության ընկերներին, նախկին հարևաններին, մտերիմ ազգականներին, հիշել հին հետաքրքրությունները: Հնարավոր է սկսեք ավելի շատ գնահատել կյանքի ուղեկցին, գործընկերոջը: Բանավոր բացատրություններն այսօր կարող են թյուրըմբռնումներ առաջացնել և փակուղին գցել, սակայն դրան չարժե ուշադրություն դարձնել, քանզի ցանկացած համատեղ զբաղմունքում սպասվում է հոգևոր ներդաշնակություն և հետաքրքրությունների համաձայնեցվածություն:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգույշ ձևավորել իրենց մտքերը, զգացմունքները, խնդրանքները, սպասումները: Բառերն այսօր ավելի շատ մշուշապատում են ճշմարտությունը, քան պարզեցնում են այն: Մի շարք դեպքերում լուռ գործողությունները սրամիտ ճառերից կարևոր կլինեն: Առանց լուրջ պատճառի չարժե շտապել խոստովանություններում կամ մեղադրանքներում, խոստումներ տալ, բարձրաձայնել ծրագրերը, փաստաթղթեր ստորագրել:

Խեցգետին

Այսօր Խեցգետինները հակված են հավատալ իրենց զգացմունքներին: Աշխարհի սեփական ընկալումը ձեզ համար ավելի կարևոր կլինի, քան մնացած բոլոր ենթադրությունները միասին վերցված: Սակայն հետաքրքրասիրությունը և զարգացման ձգտումը կարող է դրդել ձեզ այլ մարդկանց հետ շփման և զանազան տեղեկատվական աղբյուրների հետ կապի՝ իրական և վիրտուալ ձևաչափով: Չարժե դրան խոչընդոտել. դա ինքնակրթության գերազանց եղանակ է:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում հալած յուղի տեղ ընդունել առաջին իսկ պատահած տեղեկատվությունը, պատահական մարդկանց և թվացյալ ընկերների արտահայտությունները: Բառերի իրական իմաստն այսօր կարող է զգալիորեն աղավաղված լինել զգացմունքային արգելքներով: Գտնվելով ապրումների, պատրանքների կամ գայթակղությունների իշխանության ներքո՝ հեշտ է սխալվել: Կարևոր որոշումներում շտապել այսօր աստղերը խորհուրդ չեն տալիս:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում այս օրը հատկացնել հանգստին և չպարտավորեցնող թեթև շփմանը: Եթե գործունյա անձնավորություն եք, խորհուրդ է տրվում ընտրել ծանոթ զբաղմունքներ, որոնցում սխալվելը դժվար է: Հարաբերություններում ավելի լավ է «խաղալ ձեր դաշտում», այլապես հավանականություն կա ուրիշի ազդեցության տակ ընկնելու, անցանկալի ինտրիգների մեջ ներքաշվելու: Եթե ցանկանում եք գաղտնի պահել ձեր ծրագրերը, խուսափե՛ք շատախոսությունից:

Կշեռք

Կշեռքներն այսօր կարող են անփութություն կամ սխալ թույլ տալ նույնիսկ ծանոթ գործում: Օրվա հանգամանքներն արթնացնում են հետաքրքրասիրությունը, սակայն չեն նպաստում ուշադրության կենտրոնացմանը: Կարող են դժվարություն ներկայացնել հստակ ձևակերպումները, ճշգրիտ պայմանավորվածությունները, մեծանում է ուշացումների հավանականությունը: Չարժե գրել կարևոր նամակներ, լուրջ խոսակցություն սկսել, ձեզ վրա պատասխանատվություն վերցնել:

Կարիճ

Կարիճներին խորհուրդ չի տրվում մտահոգվել իրադարձությունների ընդհանուր ուղղության մասին, քանզի այն լիովին բարենպաստ է: Այսօր դուք տեխնիկական և հոգեբանական մանևրների վարպետ եք, ձեզ համար դժվար չէ ֆիզիկական ճարպկություն և հոգեկան ճկունություն դրսևորել: Ցանկացած պահի արժանի ընտրություն կունենաք, կամ հոտառությունը կհուշի ճիշտ որոշումը: Կրիտիկական պահին հնարավոր են կասկածներ, տրամադրության փոփոխություններ:

Աղեղնավոր

Շատ Աղեղնավորների տրամադրությունն այսօր կախված կլինի տանը տիրող մթնոլորտից: Կարող է դեր խաղալ գործերի դրվածքը հայրենիքում, ընտանիքում: Արտաքին լռության տակ այսօր կարող են եռալ կրքերը, հասունանալ ծրագրերը, սակայն չարժե չափից դուրս ազատություն տալ երևակայությանը: Չարժե բացել հոգին. ձեզ կարող են սխալ հասկանալ կամ ծիծաղել ձեզ վրա: Եթե ինչ-որ բանում խորապես համոզված եք, արժե խոսքերն ամրապնդել գործողություններով:

Այծեղջյուր

Այծեղջյուրներն այսօր բնազդորեն շարժվում են ճիշտ ուղղությամբ և անպայման կհասնեն այնտեղ, ուր ձգտում են: Այսօր կարևոր է ոչ թե ռազմավարությունը, այլ նրբությունները: Ձեզ կարող են հետաքրքրել որոշ ֆոնային մանրուքներ, Ներքին բավարարվածություն են խոստանում երևակայությանը, զգայականությանը, հետաքրքրասիրությանը ելք տվող զբաղմունքները: Շատ տպավորություններ է խոստանում ճանապարհը, որոնման գործընթացը:

Ջրհոս

Ջրհոսներին խորհուրդ չի տրվում թունդ ռացիոնալիստ լինել: Այսօր գործողությունների զգացմունքային բաղադրիչն ուղղակիորեն ազդում է արդյունքի վրա: Զբաղմունքները, որոնցում հոգի դնեք, այս կամ այն տեսքով արդյունք են խոստանում: Ինտուիտիվ լուսավորումը կարող է ելք հուշել բարդ իրավիճակից: Ձեր հաղորդակցման, գրական, տրամաբանական ունակություններն այսօր կարող են ձեզ դավաճանել: Ավելի լավ է չզբաղվել կարևոր հաշվարկներով, վերլուծական գործով:

Ձկներ

Վստահ գործելով ընտրած ուղղությամբ՝ Ձկներին խորհուրդ է տրվում միաժամանակ պայքարել անձնական մի շարք թերությունների դեմ, օրինակ՝ շատախոսության, ցանկությունների կամ գործողությունների երկակիության, այլապես կարելի է խաչ քաշել ձեր հաջողությունների վրա կամ զգալիորեն նվազեցնել դրանց էֆեկտը: Լավագույն պահը չէ անկեղծ զրույցների, պայմանավորվածությունների, ընտանեկան խորհրդակցությունների համար: Անկեղծանալու ձեր փորձը կարող է չհասկացվել: 

Իրանը լսում է Ռուսաստանի առաջարկները` հարստացված ուրանը երկրից հանելու վերաբերյալ, բայց որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Ֆինլանդիան չի սպասում Ռուսաստանից հшրձակման․ Ալեքսանդր Ստուբ Ձերբակալվել է 21-ամյա տղա Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մենք բարեկամական հարաբերություններ ունենք և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ․ Կոբախիձե Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. Կարապետյան