Ադրբեջանում տղամարդը գնդակահարել է սեփական ընտանիքի անդամներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում տղամարդը գնդակահարել է սեփական ընտանիքի անդամներին եւ ինքնասպան եղել: ԱՊԱ-ի փոխանցմամբ, Խոջավենդ գյուղի բնակիչ Ալեսքեր Գուլիեւը ընտանեկան վեճի ժամանակ որսորդական հրացանից գնդակահարել է կնոջը՝ Այֆան Սաֆարովային, զոքանչին՝ Նազիլա Սաֆարովային եւ աներոջը՝ Անվեր Սաֆարովին:
Միջադեպը տեղի է ունեցել Գուլիեւի աներոջ տանը: Սպանությունից հետո տղամարդն ինքնասպան է եղել գերեզմանոցի մոտ:
Ականատեսի խոսքով, տղամարդը ցանկացել է փախչել դեպքի վայրից, բայց տեսել է, որ տարածքը շրջափակել են ոստիկանները, հենց այդ ժամանակ էլ ինքնասպան է եղել:
Տեղեկատվության համաձայն, 4 երեխաների հայր Գուլիեւը ամուսնացել էր իր զարմուհու հետ, հետեւաբար աներհայրը նրա քեռին էր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



