ԻՊ-ը ստեղծվել է Իրանը ոչնչացնելու նպատակով. Խամենեի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստեղծողների հիմնական նպատակը եղել է Իրանի ոչնչացումը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«ԻՊ-ը ստեղծվել է հիմնական առաջադրանքը կատարելու համար՝ Իրանի նվաճման ու ոչնչացման նպատակով։ Իրաքն ու Շամը (Սիրիայի պատմական անվանումը) ընդամենը նախապատրաստական փուլերն էին այդ նպատակին հասնելու համար»,- ասել է նա։
Սակայն այս պատերազմում, ըստ Իրանի հոգևոր առաջնորդի, Իրանի թշնամիները կպարտվեն։
«Քանի որ նրանք (թշնամիները- Խմբ.) թերագնահատում են այն հզորությունը, որն ունի Իրանի Իսլամական Հանրապետությունը։ Նա ծնկի կբերի բոլոր նրանց, ովքեր ձգտում են ծնկի բերել իրեն»,- ասել է Խամենեին Թեհրանում։
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



