Մերկելը Մեծ Բրիտանիային կոչ է արել չշտապել դուրս գալ ԵՄ-ից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Մեծ Բրիտանիային չշտապել դուրս գալ Եվրամիության կազմից երկրում տեղի ունեցած հանրաքվեից հետո: Այս մասին հաղորդում է «Reuters»-ը:
«Անկեղծ ասած, դա չպետք է տարիներ շարունակվի, սակայն ես չէի պայքարի, որպեսզի դա տեղի ունենար մաքսիմալ սեղմ ժամկետներում»,- նշել է նա:
Մերկելը նաև նշել է, որ հույս ունի` Բրրիտանիայի հետ բանակցությունները կընթանան լավ մթնոլորտում, և կոչ է արել ԵՄ-ի ներկայացուցիչներին վրեժ չլուծել ՄԲ-ից իր որոշման համար:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մերկելը բրիտանական հանրաքվեի արդյունքները քննարկել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



