Մոսկվայում բացվել է «Եդինայա Ռոսիա»-ի վերջին համագումարն ընտրություններից առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 26-ին Մոսկվայում բացվել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության վերջին համագումարը Պետդումայի ընտրություններից առաջ: Սպասվում է, որ հաստատվելու են թեկնածուների անունները, որոնք մասնակցելու են սեպտեմբերին նախանշված ընտրություններին:
Համագումարի առաջին օրը 10 քննարկում է նախատեսվում ամենատարբեր թեմաներով՝ տնտեսականից մինչեւ մշակութային: Հունիսի 27-ին տեղի կունենա լիագումար նիստը, որին կմասնակցի նաեւ կուսակցության նախագահ, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:
Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, ընդհանուր առմամբ համագումարին ավելի քան 2 հազար պատվիրակ կմասնակցի:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի պատգամավորների ընտրությունը նշանակել է սեպտեմբերի 18-ին:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



