«Եդինայա Ռոսիան» նոր թեկնածու է ընտրել նահանգապետի պաշտոնի համար՝ Բելիխի փոխարեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Եդինայա Ռոսիան» ՌԴ Կիրովի նահանգապետի պաշտոնի համար կառաջարկի սենատոր Վյաչեսլավ Տիմչենկոյի թեկնածությունը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով կուսակցության իր աղբյուրը:
«Կառաջարկենք Տիմչենկոյին»,-ասաց նա:
Նշվում է, որ Տիմչենկոն Կիրովի մարզի գործադիր իշխանության մեջ ներկայացնում է Դաշնության խորհուրդը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիրովի նահանգապետ Նիկիտա Բելիխի լիազորությունները ըստ հերթականության կիրականացնեն նրա տեղակալները:
Մոսկվայի Բասմանի դատարանի հունիսի 24-ի որոշմամբ կալանավորվել է Կիրովի նահանգապետ Նիկիտա Բելիխը: Նրան մեղադրում են 400 հազար եվրո կաշառք վերցնելու մեջ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



