Շոտլանդիան սպառնում է վետո դնել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ շոտլանդական խորհրդարանը կարող է վետո դնել Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմից դուրս գալու վրա, հայտնում է korrespondent.net-ը:
BBC-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Շոտլանդիայի խորհրդարանը պետք է պաշտոնապես համաձայնի ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն, և որ նա խորհրդարանականներին կոչ կանի քվեարկել դրա դեմ:
«Շոտլանդիան հստակ և վճռականորեն քվեարկել է այն բանի համար, որ մնա որպես Եվրամիության մաս»,- ընդգծել է Սթերջենը: Ավելի վաղ նա նշել էր, որ Brexit-ը կարող է պատճառ դառնալ Շոտլանդիայի անկախության հարցով երկրորդ հանրաքվե անցկացնելու համար:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



