Սաուդյան Արաբիայում եղբայրները ԻՊ-ին անդամագրվելու նպատակով սպանել են մորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում երկվորյակ եղբայրները սպանել են իրենց մորն այն բանից հետո, ինչ վերջինս արգելել է նրանց միանալ ծայրահեղական ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Gulf News-ը:
Պարբերականի տվյալներով` Խալիդ և Սալեհ եղբայրները 67-ամյա մորը խաբեությամբ տարել են պահեստ, որտեղ էլ դանակի մի քանի հարված են հասցրել: Դրանից հետո նրանք փորձել են դանակահարել 73-ամյա հորն ու 22-ամյա եղբորը: Վերջիններս ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հանցագործությունից հետո եղբայրները դիմել են փախուստի, սակայն ոստիկանությունը նրանց ձերբակալել է Էր Ռիադից 100 կմ հեռավորության վրա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



