Իսլանդիայի գոլը էմոցիոնալ տոնած Բենդիկտսոնը հեռացվել է Ռեյկյավիկից
ՍՊՈՐՏԳուդմունդուր Բենեդիկտսոնը կորցրել է «Ռեյկյավիկ» ակումբի գլխավոր մարզչի օգնականի պաշտոնը:
41-ամյա մասնագետը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Եվրո-2016-ի Իսլանդիա – Ավստրիա խաղը մեկնաբանել է կղզիաբնակների հեռուստատեսության համար, մասնավորապես, անչափ էմոցիոնալ կերպով է վերջին վայրկյաններին արձագանքել իսլանդացիների խփած հաղթական գոլին (2:1):
Խաղից հետո Բնեդիկտսոնը միացել է իր ակումբին, որը բոլոր մրցաշարերում պարտվել է վերջին 6 խաղերից 5-ը: Իսկ «Ակրանեսից» կրած պարտությունից հետո մայրաքաղաքայինների ղեկավարությունը որոշել է պաշտոնանկ անել գլխավոր մարզիչ Բյարնի Գոդյոնսենին: Նրա հետ ակումբը լքել է նաև Բենեդիկտսոնը:
Սպասվում է, որ այժմ Բենեդիկտսոնը կհրավիրվի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիա – Իսլանդիա խաղը մեկնաբանելու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



