«Իտալիայի հավաքականն ունի աշխարհում լավագույն պաշտպանությունը և նրանց պրակտիկորեն անհնար է խփել»
ՍՊՈՐՏԻսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան կիսվել է Եվրո-2016-ի 1/8 եզրափակչում Իտալիայի հետ կայանալիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա հունիսի 27-ին:
«Իտալիայի հավաքականը շատ ուժեղ թիմ է: Իտալիայի Սերիա Ա-ի խաղերում գոլեր խփելը շատ դժվար է, ինչպես նաև դժվար է Իտալիայի հավաքականին խփելը: 2 մրցաշրջանը «Յուվենթուսում» ինձ՝ որպես հարձակվող դարձրին ավելի ուժեղ:
Բուֆֆոնը շատ ուժեղ է: Ջանլուիջին համաշխարհային ֆուտբոլի լեգենդն է, ինչպես նաև Կասիլյասը: Բոնուչին, Բարձալին և Կիելինին աշխարհի լավագույն պաշտպաններն են:
Քչերը կլինեն, որ կցանկանան խաղալ նրանց դեմ: Երբ նրանք դաշտում են Բուֆֆոնի հետ, նրանց թիմին պրակտիկորեն անհնար է գոլ խփել»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



