Մեծ Բրիտանիան 285 մլն է ծախսել ոչ անվտանգ օդանավակայանի կառուցման համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱտլանտյան օվկիանոսի կենտրոնում՝ Անգոլայի ափերից 2 հազար կմ հեռավորությամբ գտնվող Սուրբ Հեղինե կղզին համարվում է աշխարհում ցամաքից ամենամեծ հեռավորությամբ կղզիներից մեկը: Մեծ Բրիտանիայի ծովափնյա տարածքներում բնակվողների համար այդ կղզում կառուցված օդանավակայանը պետք է դառնար շատ կարևոր կառույց, սակայն կղզու իշխանությունները խոստովանում են, որ մեծ ինքնաթիռները ներկայումս չեն կարող անվտանգ վայրէջք կատարել այնտեղ:
Այսպիսով, հայտնի չէ, թե ինչ ճակատագիր կունենա օդանավակայանը, որի կառուցման համար ծախսվել է 285 մլն ֆունտ ստերլինգ՝ գրում է Telegraph-ը:
Երբ օդանավակայանը ամեն դեպքում սկսի աշխատել, այն ուղիղ գծով կղզին կկապի Հարավային Աֆրիկայում գտնվող Յոհանեսբուրգին, ինչը կնպաստի կղզում առևտրի և զբոսաշրջության զարգացմանը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



