Իտալիայում կարող են աշխատանքից հեռացնել աշխատանքային ժամին համացանցը օգտագործելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալական դատարանը որոշել է, որ սոցիալական ցանցերում չափից երկար գտնվելը կարող է մարդուն զրկել աշխատատեղից: Վճռաբեկ դատարանը պաշտպանել է գործատուին, որն աշխատակցին հեռացրել է այն բանից հետո, երբ բացահայտել է, որ վերջինս աշխատանքի ժամին օրական մի քանի ժամ է անցկացնում համացանցում, հայտնում է euromag.ru-ն:
Դատարանի որոշմամբ ընդհանուր առմամբ գործատուն իրավունք ունի աշխատակցին ազատել աշխատանքից, եթե վերջինս չափազանց երկար ժամանակ է ծախսում համացանցում:
Բացի դրանից՝ գործատուն իրավունք ունի ստուգելու իր աշխատակցի համացանց այցելությունների էջը՝ միաժամանակ չխախտելով անձնական կյանքի պաշտպանության օրենքը, եթե նա կհամարի, որ աշխատակցի վարքը առցանց ռեժիմում կարող է վնասել ընկերության շահերին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



