Սիրիական բանակը Համա նահանգում զգալի առաջընթաց է գրանցել ահաբեկիչների դեմ պայքարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիական բանակը նոր նվաճումներ է գրանցել Համա նահանգում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանն առնչվող «Նուսրայի ճակատ» խմբավորման գրոհայինների դեմ պայքարում:
Ինչպես տեղեկացնում է Press TV-ն` սիրիական պետական լրատվամիջոցին հղումով, սիրիական ուժերը` միջազգային ուժերի աջակցությամբ, վերկանգնել են արևմտյան նահանգի 2 գյուղերի անվտանգությունը:
Հաղորդվում է նաև, որ կառավարական զորքերը մերձակա լեռներում ավելի քան 60 ահաբեկչի են ոչնչացրել, որոնք կապ ունեին «Նուսրայի ճակատ» խմբավորման հետ: նրանց հաջողվել է ոչնչացնել նաև գրոհայինների մեքենաներն ու սարքավորումները:
Նշվում է, որ սիրիական ուժերը ներկա պահին պայքարում են մի քանի ճակատով, այդ թվում` նաև Հալեպ նահանգում, որը սահմանակից է Թուրքիային:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



