Սարգիս Հովսեփյանը հաղթեց թուրք ըմբիշին եւ նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ
ՍՊՈՐՏԲուխարեստում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը,- տեղեկացնում էՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Մրցագորգ դուրս եկած հայ ազատ ոճային ըմբիշներից 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:1 հաշվով հաղթեց թուրք Սեմիհ Յազիչին եւ նվաճեց բրոնզե մեդալ:
55 կգ քաշային Մխիթար Գրիգորյանը բրոնզե մեդալի համար պայքարում 9:16 հաշվով զիջեց բուլղարացի Միկյայ Սալին:
66 կգ քաշային Աշոտ Վելիցյանը պարտվել էր մեկնարկային գոտեմարտում:
Այսպիսով՝ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը հայրենիք է վերադառնում 2 բրոնզե մեդալով, որոնք նվաճել էին Տիգրան Մնացականյանը (74 կգ) եւ 84 կգ քաշային Սարգիս Հովսեփյանը:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



