Առաջին նավն անցել է Պանամայի վերաբացված ջրանցքով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական բեռնատար նավն առաջինն է, որն անցել է ժամեր առաջ վերաբացված ու ընդլայնված Պանամայի ջրանցքով:
Ինչպես տեղեկացնում է BBC-ն` ջրանցքի երկու ափերին հազարավոր մարդիկ էին հավաքվել նավը դիմավորելու համար:
Ջրանցքի նոր հունի կառուցումը՝ 77 կմ երկարությամբ, սկսվել է 2007-ին և պետք է ավարտվեր 2014-ին: Սակայն գործադուլներով ու ֆինանսական վճարումներով պայմանավորված բախումների պատճառով նախագծի ավարտումն ուշացել է 2 տարով: Նախագիծը 5.2 մլրդ դոլար է արժեցել:
Պանամայի առաջին ջրանցքը բացվել է 1914-ին: Ջրանցքի ընդարձակումը թույլ է տալիս նեղուցներով անցնել նոր սերնդի ավելի խոշոր նավերին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



