Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համբույրն ինչպես է որոշում բնավորությունը

ԼԱՅՖ

Եթե աչքերը հոգու հայելին են, որի մեջ կարելի է տեսնել մարդու մտքերն ու մտադրությունները, ապա շուրթերը զուգընկերոջ հուզականության եւ զգայական ներուժի արտացոլումն են: Բացի այդ, գիտնականները պնդում են, որ համբուjրները ինտիմ հարաբերությունների յուրօրինակ չափիչ են, որը կարող է նշել մարդու բնավորության որոշ գծեր, սովորույթներ եւ գաղտնի ցանկություններ:

Եթե ձեր զուգընկերը բավականին կոպիտ է համբուրվում, լեզվի ռիթմիկ-միանման շարժումներով եւ բաց աչքերով, դա վկայում է կյանքի նկատմամբ նրա չափազանց լուրջ վերաբերմունքի մասին: Նա իրատես է, այդ պատճառով մարդկանց մեջ ավելի շատ գնահատում է չափավորությունը, կայունությունը եւ հույզերն ու զգացմունքները ժամանակին զսպելու կարողությունը: Նրա հետ հանգիստ կլինի եւ իրոք հուսալի: Սակայն նրանից երեւակայության հրավառություն մի սպասեք. իրատեսներն իրենց բնավորության բերումով դրան ի վիճակի չեն:

Տղամարդը (կամ կինը) համբուրվում է շատ նուրբ եւ զգայականորեն, փակ աչքերով եւ ձեզ այնպես գրկելով, ասես հին ծաղկամա՞ն եք: Ձեր առաջ ռոմանտիկ մարդ է: Այդպիսի մարդը համբուրվելիս մեկուսանում է շուրջը տեղի ունեցող ամեն ինչից, լիովին տրվելով սիրային երեւակայությանը: Ռոմանտիկը շատ ուշադիր, քնքուշ եւ հոգատար, բայց երբեմն մի քիչ անվճռական եւ անինքնավստահ զուգընկեր կլինի: Նա չի կարողանա կրքերի հրաբուխ նվիրել, բայց քնքշության ծով` հարյուր տոկոսով: Գլխավորը, երբեք մի հիասթափեցրեք նրան:

Համբուրվելիս ձեր զուգընկերն ամուր գրկո՞ւմ է ձեզ, ինչպես գիշատիչը զոհին: Նրա համբույրներն ակտիվ են, տիրական, կտրուկ եւ գրեթե միշտ հուսահատեցնո՞ւմ են ձեզ: Ուրեմն ձեր տղամարդը վառ արտահայտված սեփականատեր է: Նրան օդին նման անհրաժեշտ է քնքուշ հենարան եւ էլ ավելի հուսալի թիկունք, ինչպես նաեւ իր կրքի առարկային լիովին տիրապետելու զգացումը: Եթե դուք կարողանաք այդ ամենը երաշխավորել նրան (ցանկալի է` գրավոր), ամեն ինչ կստացվի: 
Եթե ձեր զուգընկերոջն ակնհայտ հաճույք է պատճառում մարդկանց առաջ համբուրվելը, ընդ որում` մի քիչ չափազանցված եւ դերասանական կրքով, նա ցուցամոլ է: Նման մարդկանց համար շատ կարեւոր է զգալ, որ շրջապատում բոլորը նախանձում են իրենց. դա շոյում է նրանց հիվանդ ինքնասիրությունը եւ բուժում է բազմաթիվ բարդույթները: Սակայն երբեմն նման պահվածքը վկայում է ցուցամոլների ոչ այնքան վատ բնավորության, որքան ամաչկոտության եւ միայնության մասին, որից նրանք տառապել են անցյալում:

Յուրաքանչյուր համբույրից հետո ձեր զուգընկերը փախչում է բերանը ողողելու, ատամները լվանալու կամ ծամո՞ն է վերցնում: Ձեր համբույրները երբեք 10 վայրկյանից ավելի չեն տեւում եւ դժվա՞ր է դրանք հասուն համբույր կոչելը: Ձեզ չի կարելի նախանձել, որովհետեւ նա ձեւամոլ է: Նման մարդիկ պեդանտ են, զզվող եւ լիովին վստահ են, որ «սեր անելը» հակաէսթետիկական է: Սակայն իրականում մաքրամոլի դիմակի տակ ձեւամոլները սովորաբար թաքցնում են ուրիշի ապրումներն ընկալելու իրենց անկարողությունը եւ սեփական անձին չափազանցված վերաբերմունքը:

Իսկ եթե դուք ունիկումի հետ եք հանդիպում, որն ընդհանրապես չի սիրում համբուրվել եւ դա անում է ակնհայտ տհաճությամբ, ուրեմն անուղղելի ալարկոտի եք սիրահարվել: Նման մարդիկ սովոր չեն լարվել, այդ թվում` զգացմունքները դրսեւորելու առումով: Նրանք սիրում են կյանքը եւ նրա ուրախությունները ուրիշներից ոչ պակաս, բայց երազում են հաճույք ստանալ, առանց իրենց նեղություն տալու, ծանրաբեռնելու: Հրաշքներ իհարկե պատահում են եւ նույնիսկ ալարկոտները ինչ-որ պահի կարող են ինչ-որ բան անել, բայց մեր խորհուրդն է` փախեք:

ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանԵրեխան ծառերի ու արմատների տակ էր․ նոր մանրամասներՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն