Չիլիի մայրաքաղաքում արտակարգ դրություն Է սահմանվել օդի աղտոտման պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉիլիի մայրաքաղաք Սանտյագոյում հունիսի 27-ից արտակարգ դրություն Է սահմանվել օդի աղտոտման պատճառով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով քաղաքային իշխանություններին:
Այս միջոցի կիրառման կապակցությամբ երկուշաբթի օրվանից քաղաք մուտքը թույլատրված կլինի միայն որոշակի թվերով սկսվող ավտոմեքենաների համար: Սպասվում Է, որ դա կվերաբերի քաղաքի ավտոտերերի 40 տոկոսին, որում ավելի քան 1,9 մլն ավտոմեքենա Է գրանցված:
Բացի այդ, քաղաքային իշխանությունների կարգադրությամբ՝ կանգնեցվել Է ավելի քան 2,5 հազար ձեռնարկությունների աշխատանքը: Հանձնարարված Է ձեռնպահ մնալ բաց օդում մարզական միջոցառումներ անցկացնելուց:
Արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը նախորդել Է իննօրյա «նախնական արտակարգ դրությունը», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



