Ուզբեկստանի քաղաքացին դատարանում խոստովանել է, որ համագործակցել է ԻՊ-ի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւզբեկստանի քաղաքացի Աբդուռասուլ Ջուրաբոեւը Նյու Յորքի դատարանում խոստովանել է, որ համագործակցել է «Իսլամական պետություն» արգելված ահաբեկչական խմբավորման հետ, հաղորդում է ՌԲԿ-ն՝ վկայակոչելով Reuters-ին։
Ջուրաբոեւը, որին 15 տարվա ազատազրկում է սպառնում, դարձել է ծայրահեղական խմբավորման առաջին անդամը, որին ձերբակալել են ԱՄՆ-ի հատուկ ուժերը եւ որը համաձայնել է իրեն ներկայացված մեղադրանքներին։ Եվս չորս մարդ՝ Ուզբեկստանի եւ Ղազախստանի բնակիչներ, առայժմ նման քայլի չեն դիմել։
Ջուրաբոեւին կասկածում էին ահաբեկիչներին նյութական աջակցություն տրամադրելու մեջ։ Բացի այդ, հայտնի է, որ նա սոցցանցերում հայտարարություն է հրապարակել, որում սպառնացել է սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային։
1
Դերասան Գոռ Հակոբյանի որդու մոտ ախտորոշվել է Յուինգի սարկոմա․ ընտանիքը հանրության օգնության կարիքն ո...
2
Անհետ կորած երեխաների որոնումները շարունակվում են
3
Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ»
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Հինգերորդ դասարանի աշակերտը դպրոցում կրակել է համադասարանցու ճակատին



