Ուկրաինայում Rapid Trident ուկրաինա-ամերիկյան զորավարժություններ են սկսվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի Լվովի մարզի Յավորովի զորավարժարանի տարածքում սկսվել են Rapid Trident-2016 ուկրաինա-ամերիկյան ընդգրկուն զինավարժանքները: Այս մասին հայտնել են Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում՝ ճշտելով, որ զինավարժանքներին, որոնք կտեւեն մինչեւ հունիսի 8-ը, մասնակցում են 1800 զինծառայողներ աշխարհի 14 երկրներից:
«Զորավարժություններում կներգրավվեն զրահատեխնիկա եւ բանակային օդուժ, կանցկացվեն հրազենով ուսումնական հրաձգություններ: Ուկրաինացի զինվորականներին իրենց փորձը կփոխանցեն գործընկերներն առավելապես ՆԱՏՕ-ի անդամ երկրներից»,- ասված Է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, գրել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



