Թբիլիսիում պաշտոնյան ինքնասպան է եղել աշխատավայրում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹբիլիսիում պրոբացիոն ծառայության պետ Բեսիկ Ցխադաձեն ինքնասպան է եղել աշխատավայրում, հայտնում է Georgia Online-ը։
Ցխադաձեին վիրահատել են, սակայն նրա առողջական վիճակն այնքան ծանր է եղել, որ բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։
Պաշտոնյայի հարազատների խոսքով՝ նա հրազենով կրակել է իր գլխին։
Հարազատները չեն կարողանում հստակ պատկերացնել՝ արդյո՞ք դա ինքնասպանության փորձ է եղել, թե՞ դժբախտ պատահար։
Դեպքի առիթով Վրաստանի իրավապահները քրեական գործ են հարուցել Քր. օրենսգրքի 115 հոդվածի հիման վրա, այն է՝ ինքնասպանության հասցնելը։
Ենթադրվում է, որ ինքնասպանության պատճառ կարող է եղած լինել ընտանեկան վեճը։
Նշվում է, որ հիվանդանոց է տեղափոխվել նաև Ցխադաձեի կինը, ում ինքնազգացողությունը տեղի ունեցածից հետո վատացել է։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



