Հայաստանի քաղաքացին ձերբակալվել է Վրաստան հրազեն տեղափոխելու համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎրաստանի ՆԳՎ-ի եւ Ֆինանսների նախարարության Եկամուտների ծառայության աշխատակիցները Սադախլոյի մաքսատանը Հայաստանի քաղաքացու են ձերբակալել հրազեն տեղափոխելու եւ կաննոները խախտելու համար։
Ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի, 1947 թվին ծնված Ֆրունզիկ Ա․-ն է։
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը «Սադախլո» սահմանային մաքսակետով Վրաստան է տեղափոխել «Վալտեր» համակարգի զենք եւ 10 մարտական փամփուշտ, որոնք հանվել են նրան պատկանող մեքենայից։
Ձերբակալվածն ընդունել է իր մեղքը։ Հետաքննություն է ընթանում սահմանով հրազեն անցկացնելու եւ կանոնները խախտելու փաստով։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



