Վրաստանի պաշտպանության փոխնախարարը հրաժարական Է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի պաշտպանության փոխնախարար Աննա Դոլիձեն հրաժարական Է տվել եւ, ինչպես ենթադրվում Է, աշխատանքը կշարունակի երկրի նախագահի վարչակազմի կառուցվածքում: Այդ մասին հայտնել են վրացական հեռուստաընկերությունները՝ վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Փոխնախարարի հրաժարականի պատճառները չեն ճշտվում»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հայտարարվել Է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի առաջիկա ճեպազրույցի մասին, որը, ենթադրաբար, կվերաբերի պաշտպանության նախարարությունից Դոլիձեի հեռանալու թեմային:
Ավելի վաղ նախագահը Դոլիձեի թեկնածությունը խորհրդարանին Էր ներկայացրել Վրաստանի Գերագույն դատարանի դատավորի պաշտոնի համար, սակայն նա չստացավ պատգամավորների աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



