Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թեստ. բնավորության որ գիծն է ձեզ առանձնացնում մյուսներից

ԼԱՅՖ

168.am-ը գրում է.

Adme.ru-ն գրում է, որ վիզուալ հոգեբանական թեստերը հայտնի են իրենց պարզությամբ ու ճշգրտությամբ: Միայն մարդու ռեակցիան որոշակի գույնի կամ պատկերի նկատմամբ կարող է նրա բնավորության մասին շատ բան պատմել:

1. Բնավորության տիպը՝ խորաթափանց:

001

Լավ եք ճանաչում մարդկանց և ինտուիցիայով զգում եք նրանց բնավորությունը: Նրանց ներքին աշխարհը ձեզ համար բաց գիրք է: Միանգամից հասկանում եք, երբ ձեզ ստում են կամ մանիպուլյացիայի ենթարկում: Ինքներդ կարող եք օգտագործել այս միջոցները, սակայն դրանք մեծամասամբ ձեզ հարկավոր չեն: Շրջապատից թաքցնելու ոչինչ չունեք, իսկ նրանց մասին հետաքրքիր շատ բան կարող եք պատմել: Ձեզ ամեն ինչ հեշտ է տրվում, իսկ դրա հատուցումը չափազանց զգայունությունն ու զգացմունքայնությունն է:

2. Բնավորության տիպը՝ փորձագետ:

2

Անկախ ձեր տարիքից և կենսափորձից՝ շրջապատող անձինք ձեր մեջ տեսնում են ռացիոնալություն և իմաստություն: Դուք այն մարդկանցից եք, ովքեր սովորում են իրենց սխալների վրա և հետևություններ անում՝ չնայած դուք հաճախ եք մտքեր ունենում, որ ամեն ինչ այնպես չի ընթանում, ինչպես ինքներդ կցանկանայիք: Հաջողությամբ շրջապատից թաքցնում եք սեփական ուժերի նկատմամբ անինքնավստահությունը:  Ձեր շրջապատի մեծ մասի համար դուք հանգիստ և ոչ կոնֆլիկտային մարդ եք: Ընդունված է լսել ձեր կարծիքը: Իրավիճակը վերլուծելու սովորությունը ձեզ օգնում է վստահորեն կանգնել ոտքի վրա և հաղթահարել կյանքի դժվարությունները:

3. Բնավորության տիպը՝ հանելուկ:

3

Սա բնավորության ամենահակասական տիպերից է: Այս մարդիկն գտնվում են մշտական փնտրտուքների մեջ: Եվ երբ ձեզ համար բացվում է ձեր բնավորության նոր գիծ, դուք փոխվում եք և նոր փնտրտուքներ սկսում: Ձեզ շրջապատողներին դուք փակ և անհասկանալի մարդ եք թվում: Դա զարմանալի չէ, քանի որ դուք ինքներդ էլ ձեր մասին շատ բան չգիտեք: Ամեն դեպքում դուք ձգում եք մարդկանց, նրանց համար հետաքրքիր է գտնվել ձեր շրջապատում: Երկար ուսումնասիրում եք մարդուն մինչև խոսակցությունը սկսելը, բայց ընկերներին, ովքեր սովորել են ձեր մշտական փոփոխություններին, նրբորեն եք վերաբերվում:

4. Բնավորության գիծը՝ մաքսիմալիստ:

4

Ձեր նշանաբանն է՝ ամեն ինչ կամ ոչինչ: Կիսատ ոչինչ չեք սիրում և հեշտությամբ սիրուց անցնում եք ատելության: Զգացմունքների ազդեցության տակ գտնվելու սովորությունը հաճախ ձեզ ստիպում է դրամա փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Աշխատում եք շրջապատից թաքցնել զգացմունքների ծովը, որը ձեր ներսում է, սակայն դա ոչ միշտ է ստացվում: Մարդիկ ձեզ բռնկվող և իմպուլսիվ մարդ են համարում: Բայց նրանք, ում բախտ է վիճակվել ճանաչել ձեր սերը, ձեզ կոշտ բառերով չեն հիշում:

5. Բնավորության տիպը՝ կանխատեսող:

5

Հավանաբար դուք հաճախ եք նկատել, որ ձեր կյանքում ավելի շատ զարմանալի զուգադիպություններ են հանդիպում, քան մյուսների կյանքում: Ձեր երազանքներն իրականանում են, պատահական ենթադրություններն իրականություն են դառնում, և, եթե դուք անձրևանոց եք վերցրել ձեզ հետ, ապա պարտադիր անձրև է գալիս: Շատ բան եք տեսնում և զգում: Միշտ ուժեղ զգացմունքներ եք ունենում, ձեզ հեշտ է ծիծաղեցնել կամ արցունքների հասցնել: Ձեր ներքին աշխարհը շատ փխրուն է, այդ պատճառով էլ  աշխատում եք ամեն կերպ այն թաքցնել շրջապատից:

6. Բնավորության տիպը՝ ռոմանտիկ:

6

Ձեր սիրտն ու հոգին բաց են շրջապատի համար: Հեշտությամբ եք ընկերներ գտնում և սիրահարվում: Երբեմն ձեզ շրջապատող մարդիկ օգտվում են դրանից՝ դրանով տխրեցնելով ձեզ: Բայց դուք այն մարդկանց շարքին եք դասվում, ովքեր հակված են ռիսկի դիմել և նեղանալ, քան ամբողջ կյանքում վախենալով ապրել: Աշխատում եք շրջապատից թաքցնել ձեր խոցելի բնավորությունը: Նրանց համար դուք մարդ եք, ով հեշտությամբ քայլում է կյանքում և չի վախենում անհաջողություններից, քանի որ գիտեք, որ դա կյանքի ընդամենը մի մասն է: Մարդկանց ձգում եք դեպի ձեզ՝ ցավակցելով նրանց և հասկանալով նրանց ցավը:

7. Բնավորության տիպը՝ փիլիսոփա:

7

Դուք մարդ եք, ով հակված է տեղի ունեցող յուրաքանչյուր բանում խոր իմաստ տեսնել: Ձեզ հատուկ չէ իմպուլսիվությունը, ձեր յուրաքանչյուր քայլ ռացիոնալ է և մտածված: Երբեմն դուք այնքան եք խորացած սեփական մտքերի աշխարհում, որ հեռանում եք իրականությունից: Աշխատում եք շրջապատից թաքցնել անինքնավստահությունը: Նրանց կարծիքով՝ չկա հարց, որից գլուխ չեք կարող հանել: Շատերն են ձեզնից խորհուրդ հարցնում: Ձեր կյանքը նման է գլուխկոտրուկի, որից դուք երկար ու համառ փորձում եք գլուխ հանել: Դուք չեք հանգստանա, մինչև չհասկանաք իրերի իսկական իմաստը:

8. Բնավորության տիպը՝ էքսցենտրիկ:

8

Այն մարդկանց շարքին եք դասվում, ովքեր չեն վախենում լողալ հոսանքին հակառակ ուղղությամբ: Կյանքի նկատմամբ յուրահատուկ մոտեցում ունեք: Ձեր հետաքրքրություններն ու համոզմունքները շրջապատին կարող են տարօրինակ թվալ, բայց դուք իրականում թքած ունեք նրանց կարծիքի վրա: Երբեք չեք հետևում կանոններին: Շրջապատից թաքցնելու ոչինչ չունեք: Ձեզ համար միևնույն է, թե ինչ են մարդիկ մտածում ձեր մասին, դուք նրանց մասին առհասարակ չեք մտածում: Հետաքրքրությամբ եք քայլում կյանքի ճանապարհով՝ ուշադրություն չդարձնելով համընդհանուր ճանաչված նորմերին և հասարակական կարծիքին:

 

Հունիսի 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հունիսի 18-ից 22-ին ԱՄՆ-ում առաջարկ են արել առաջնագծում անօդաչու թռչող սարքեր պատրաստելու վերաբերյալ Իրանի հետ համաձայնագիրը կստորագրվի հինգշաբթի կամ ուրբաթ. Թրամփ Զելենսկին երկու երկրների միջև հակամարտության ֆոնին՝ կայցելի Լեհաստան Մայիս ամսվա կլիմայական պայմանները Հայաստանում․ ջերմաստիճանը բարձրացել է, տեղումները նվազել են ԱՄՆ-ն հրապարակել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի պաշտոնական տեքստը Ե՛վ «Հեզբոլլահը», և՛ Իսրայելը պետք է զենքերը վայր դնեն․ Մակրոն ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել Մեսսիից հետո երկրորդը պատմության մեջ. Ռոնալդուն անհավանական ռեկորդ սահմանեց ԱԱ-2026-ում Ուղիղ եթեր դատարանի բակից. դատարանը քննում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանին կալանավորելու միջնորդությունըՔայլը դեպի խաղաղություն՝ Հորմուզի նեղուցից մինչև Լիբանան, կարևոր է, բայց բավարար չէ. Մակրոն Ապարանի ջրամբարն ամբողջությամբ լցվել է Թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը գրանցել է 2-րդ հաղթանակը Գազայում հայտնել են ավելի քան 1000 զոհի մասին՝ Իսրայելի հետ հրադադարի հաստատումից հետո Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ արել են Ստամբուլի համաձայնագիրը կյանքի կոչելու համար․ Շոյգու Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան