Վրաերթի ենթարկված կինը չէր հիշում, թե ինչ է պատահել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 14-ին, ժամը 12.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «գլխի վնասվածք, գլխուղեղի ցնցում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 66-ամյա կնոջ, որը հիվանդանոցում հայտնել է, որ չի հիշում, թե ինչ է պատահել: Ըստ բժշկի տեղեկանքի` նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.30-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Դրոյի փողոցի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել տարեց կնոջը` պատճառելով նշված վնասվածքները: Վարորդը ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Կատարվում է քննություն։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



