Երևան, 04.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերժեցի առաջարկը, քանի որ իրեն չէի սիրում. Շողեր Թովմասյանը՝ Գրիշա Աղախանյանի հետ ամուսնության և իր «ազատ վարքագծի» մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Գրիշա Աղախանյան-Շողեր Թովմասյան ամուսնական զույգը, որքան էլ փորձում է հեռու մնալ քննարկումներից, այնուամենայնիվ, չի ստացվում: Օրեր առաջ էլ Շողերն իր նոր ֆոտոշարքով իրարանցում առաջացրեց համացանցում: Aysor.am-ը երիտասարդ դերասանուհու հետ զրուցել է նոր կերպարի, ամուսնական կյանքում տեղ գտած դժվարությունների և դրանց հաղթահարման մասին:

-Շողեր, օրեր առաջ ներկայացաք ֆոտոշարքով: Դա եթերային կերպա՞ր է՝ պատրաստված որևէ նախագծի համար, թե՞ պարզապես հերթական համագործակցություն:

-Դա որևէ բանի հետ կապված չէ, պարզապես երբեք Արվին Քոչարյանի հետ չէինք աշխատել ու որոշեցինք այդ բացը լրացնել:

-Այն նաև բուռն քննարկման առիթ դարձավ: Հայտնիների երկրորդ կեսերի ամեն մի քայլը ուշադրություն է գրավում ու խոսակցությունների պատճառ դառնում: Դա Ձեզ չի՞ անհանգստացնում:

-Գիտեք, ես միայնակ չեմ կարող պայքարել բոլորի դեմ, այդ պատճառով էլ այլևս ոչինչ սրտիս մոտ չեմ ընդունում: Հաճախ մարդիկ գործնականն առօրյայից չեն տարբերում, իսկ ես առօրյայում բոլորովին այլ մարդ եմ. բացարձակ չեմ շպարվում, սպորտային հագուստ եմ նախընտրում: Եթե շատերի պես իրական կյանքում բոտեքս, պլաստիկ վիրահատություններ արած լինեի, կասեի՝ ճիշտ են, խոսելու տեղ չունեմ, վուլգար կերպար եմ… Իհարկե, նման խոսակցությունները սկզբում սրտիս շատ մոտ էի ընդունում, բայց հետո հասկացա, որ պետք չէ այդքան լարվել, ի վերջո, չես կարող բոլորի համար լավը լինել: Ինչ վերաբերում է վերջին ֆոտոսեսիայի լուսանկարների հրապարակմանը, ես և Գրիշան միասին ենք ընտրել՝ ինչ նկար տեղադրել, ինչ՝ ոչ: Բոլորն էլ նորմալ նկարներ են, արտառոց ոչինչ չկա:

-Իսկ Գրիշա Աղախանյա՞նն ինչպես է վերաբերում այդ խոսակցություններին:

-Արդեն 30 տարի է՝ նա այս ասպարեզում է ու սովոր է այդ ամենին: Միշտ շեշտում է, որ մարդիկ տարբեր են, բայց միևնույն է՝ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել: Չեմ կարող իմ քայլերով ժողովրդի՝ իր նկատմամբ ունեցած սերն ու հարգանքը «ոտնատակ» տալ:

-Այն ամուսինների՞ց է, ովքեր կանանց առջև շատ արգելքներ են դնում:

-Ոչ: Գուցե երբեմն արգելի ինչ-որ նկար հրապարակել, այս կամ այն զգեստը հագնել, բայց դա պարբերական բնույթ չի կրում: Երևի, պատճառն այն է, որ ես էլ ինձ ավելորդություններ թույլ չեմ տալիս՝ ճչացող հագուստ, ուշ ժամի տուն գալ: Ամեն ինչ չափի մեջ է:

-Դուք այս տարի ավարտեցիք Թատերական ինստիտուտը՝ Նիկոլայ Ծատուրյանի կուրսը: Արդեն իսկ մտածո՞ւմ եք պրակտիկ գործունեության մասին:

-Վերջերս ավարտվեց այն սերիալը, որում նկարահանվում էի: Այժմ և՛ թատրոնից առաջարկ ունեմ, և՛  մի քանի հեռուստանախագծից: Բայց դեռ վաղ է այդ ամենի մասին բարձրաձայնելը:

-Ո՞ր սերիալում եք նկարահանվել, ո՞ւմ կերպարում:

-«Շանթ» հեռուստաընկերության «Ուրիշի հեգին» սերիալում մարմնավորում էի Լոլային…

-Շողեր, Ձեր և Ձեր ամուսնու՝ Գրիշա Աղախանյանի մեջ 23 տարվա տարբերություն կա: Դա խանգարո՞ւմ է հարաբերություններում:

-Մեկ-մեկ հումորով Գրիշային ասում ենՔ՝ դու «մանկապիղծ» ես (ծիծաղում է): Մի անգամ էլ Գրիշան կատակով ասաց՝ մամայիդ որ մի քիչ շուտ տեսնեի, կարող է իր հետ ամուսնանայի, քանի որ մեր տարբերությունը քիչ է (ծիծաղում է)… Բոլորս էլ թերություններ ունենք, ընտանիք չկա, որ խնդիրներ չունենա, բայց փորձում ենք միմյանց հասկանալ: Դա գալիս է նրանից, որ Գրիշան իր տարիքից շատ երիտասարդ է երևում թե՛ հոգով, թե՛ մարմնով, ես էլ փորձում եմ ոչ թե 24 տարեկանի, այլ առավել հասուն կնոջ պես մտածել, ըմբռնել: Առանձնապս մեծ խնդրի առաջ չենք կանգնել, մանր «բզիկներ» են, որոնք շուտ լուծում են ստացել: Ըստ իս, տարիքը կապ չունի ընտանիքի ամրության հարցում: Ամուսիններ կան, որոնց մեջ տարբերությունը 1-2 տարի է, բայց ամուսնական կյանքը 5 տարուց ավելի չի տևում: Շատերն են ամուսնալուծվում, Գրիշան էլ բացառություն չի եղել… Փառք Աստծո, 6 տարի է՝ միասին ենք, բայց դեռ այդ առումով «ձեն-ձուն» չկա: 

-Միասին եք 6 տարի, բայց Ձեր որդին շուտով կբոլորի ընդամենը 2-ամյակը:

-Այո, մենք որոշեցինք մի շրջան միասին ապրել՝ հասկանալու համար՝ պե՞տք է շարունակել, թե ոչ:

-Տարիքային նման տարբերության դեպքում մարդիկ միշտ մտածում են, որ երիտասարդ կողակցին գրավել է դիմացինի կա՛մ հարստությունը, կա՛մ հայտնիությունը…

-Մի բան պետք է խոստովանեմ. երբ Թատերական ինստիտուտում էի սովորում ու Գրիշային դեռ չէի ճանաչում, «Վերվարածներ» սերիալից առաջարկեցին, որ մարմնավորեմ Գրիշա Աղախանյանի կերպարանավորած հերոսի ընկերուհուն: Մերժեցի առաջարկը, քանի որ իրեն չէի սիրում: Որոշ ժամանակ անց մեկ այլ սիթքոմից հրավիրեցին: Չգիտեի, որ նա այնտեղ էլ է ընդգրկված: Համաձայնեցի ու միասին աշխատեցինք, ծանոթացանք ու սկսեցինք շփվել նկարահանման հրապարակում: Մի օր էլ, երբ Էլվինա Մակարյանի հիշատակին տեսահոլովակ էր նկարահանում և իմացավ, որ ես երգչուհու երկրպագուներից եմ, ինձ հրավիրեց… Աստիճանաբար, սկսեցինք շփվել ու ինձ գրավեց իր մարդ տեսակը, այն, որ իրեն «աստղայինը չի տարել», ադեկվատ մարդ է, բոլորի հետ հավասար է շփվում՝ անկախ մասնագիտությունից ու կարգավիճակից: Շատ-շատ հայտնի մարդկանց հետ եմ աշխատել, համագործակցել, եթե ինձ մարդու հայտնիությունը գրավեր, ապա նրանց մեջ գտած կլինեի իմ միակին: Գրիշան ՄԱՐԴ է ու դա ամենակարևորն է…

-Ձեր ընտանիքը նրան հեշտությա՞մբ ընդունեց փեսայի կարգավիճակում:

-Իմ ընտանիքն ինձ միշտ հասկացել է, ըմբռնել: Երևի պատճառն այն է, որ երբեք ինձ թույլ չեմ տվել այնպիսի բաներ, որոնք իմ կյանքում «մինուսներ» կդառնային: Ամուսնության հարցում էլ բախտս բերեց ու արդարացված դուրս եկա: Մայրս մի օր խոստովանեց՝ շատ լավ է, որ կողքիս կա հասուն տղամարդ: Ես շատ բաներում փոխվեցի, շատ հարցերի այլ կերպ սկսեցի նայել:

-Գրիշա Աղախանյանի՝ առաջին ամուսնությունից ծնված որդու հետ հարաբերություններն ինչպիսի՞ն են, շփվո՞ւմ եք: Եթե չեմ սխալվում, գրեթե տարեկիցներ եք:

-Հրանտը 18 տարեկան է: Մի քանի տարի առաջ Հայաստանում էր, հրաշալի ժամանակ անցկացրեցինք միասին, կարելի է ասել՝ ինձ հետ ավելի շատ ժամանակ անցկացրեց, քան՝ իր հայրիկի (ծիծաղում է): Հիմա որոշ խնդիրներ կան, այդ պատճառով էրեխեն չի կարողանում գալ, բայց միշտ շփվում ենք, խոսում: Տղաս՝ Ալեքսանդրը, դեռ փոքր է, բայց երևի մյուս տարի կկարողանանք գնալ ԱՄՆ: Ես նկարով ցույց եմ տվել ու սովորեցրել, որ Հրանտը նրա եղբայրն է, նա էլ միշտ նայում ու ասում է՝ «ապերը»… Երեխան մեղավոր չի, որ իր ծնողները միմյանց չեն հասկացել: Վաղը նույն բանը կարող է մեզ հետ պատահել՝ ամուսնալուծվենք, ու Գրիշան մեկ ուրիշից երեխա ունենա: Բայց դա չի նշանակում, որ պետք է հիշաչար լինեմ: Կյանք է, պատահում է:

-Իսկ Գրիշայի նախկին կնոջ՝ Իդայի հետ շփում պահպանո՞ւմ եք:

-Ոչ, ու երևի երբեք չի էլ լինի, քանի որ իր կողմից քայլեր չեն արվել: Ես շփվելուն դեմ չեմ, բայց երևի ինքն է իրեն առավել հեռու պահում:

-Շողեր, խանդն ի՞նչ դեր ունի Ձեր հարաբերություններում: Չէ՞ որ մի կողմից Գրիշան պետք է խանդի, քանի որ երիտասարդ ու գեղեցիկ կին ունի, մյուս կողմից՝ դուք, որովհետև նա բոլորի ուշադրության կենտրոնում է:

-Ես առողջ խանդի կողմնակից եմ, երբեք չեմ ընդունում հիվանդագին խանդը: Իմ կարծիքով, պետք չէ ամեն պատեհ առիթի խանդը ցույց տալ, քանի որ դա էլ է բերում հարաբերությունների մեջ խնդիրների: Պատահում է, որ երբ թատրոնում եմ լինում, անընդհատ զանգում է կամ ես եմ իրեն զանգում, եթե ինչ-որ տեղ է գնացել ու 2 ժամից ավելի տեղեկություն չունեմ, բայց կյանքում երկուսս էլ չենք խոստովանում, որ միմյանց խանդում ենք: Չնայած, խանդի առիթ չենք տալիս. նա այն տղամարդկանցից չէ, ովքեր գիշերները տուն չեն գալիս (ժպտում է):

-Շատ աղջիկների պես չե՞ք երազել հարսի սպիտակ զգեստի մասին:

-Ճիշտն ասած՝ ոչ: Երևի թե մի երկու տարուց կցանկանամ հարսի զգեստ հագնել, որպեսզի տղաս հարսի քողը բռնի:

-Ընտանիքի համալրման մասին չե՞ք մտածում դեռ:

-Դեռ շուտ է, փոքր է տղաս: Մի քանի տարի անց, եթե Աստված կամենա, կցանկանամ աղջիկ ունենալ… Սկզբում գիտեինք, թե աղջիկ է ծնվելու, բայց երբ պարզվեց տղա է, չտխրեցինք: Հիմա չեմ էլ պատկերացնում՝ ո՞վ, եթե ոչ նա:

-Փոքրիկ Ալեքսանդրը պապիկի՞ անունն է կրում:

-Այո, Գրիշայի հայրիկի անունն է: Քաղաքում չկա այնպիսի մարդ, ով չի հավաստի, որ նա դասվում է ամենալավ մարդկանց շարքերում: Անկեղծ ասած, երբ իմացա, որ տղա եմ ունենալու, ցանկանում էի անունը Դանիել դնել՝ Սուրբ Դանիելի պատվին, բայց երբ Գրիշան ասաց, որ մեծ ցանկություն ունի իր հայրիկի անվամբ կոչել, համաձայնեցի:

Նելլի Մարգարյան

Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻրանի բանակը կամավորների զինվորական պատրաստություն է սկսում Թրամփ. Իրանը ստիպված կլինի ընտրել «հեշտ կամ դժվար ճանապարհ» Պենտագոնի ղեկավարը հայտարարել է Հորմուզի նեղուցի «աներեր» շրջափակման մասին և Իրանին սպառնացել նոր քայլերով Իրանի կառավարությունն անցել է կառավարման նոր համակարգի․ Փեզեշքիան Իրազեկում․ Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Արագածը ձյունել ու այսօր պարզել է. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Ջրանջատում՝ Կենտրոն վարչական շրջանում Արարատ Միրզոյանը մեկնում է Իրան Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը մեր պետության կարևոր առաջնահերթություններից է. Փաշինյան Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Չեռնոմորսկի լոգիստիկ կենտրոնի և Օդեսայի տվյալների կենտրոնի վրա ԱԹՍ-ներով հարվածների մասին Axios․ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից հետո մնացած երկու իրանցի դիվանագետի վտարել է երկրից Հայաստանի սամբոյի հավաքականի 6 մարզիկներ արժանացել են բրոնզե մեդալների Կրկին ջրանջատումներ են․ հայտնի են հասցեները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Հայաստանի համար ամենասարսափլիե սպառնալիքը նոր Ուկրաինա դառնալն է. Դմիտրի Մեդվեդև Կյանքը Ռոնալդուից հետ․ սկանդալից պատճառով ավելի քան 2 միլիոն մարդ դադարել է հետևել Պորտուգալիայի հավաքականի էջին Պենտագոնը հաշվարկում է մերձլուսնային ռшզմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը