Բակո Սահակյանը Զարեհ Սինանյանի եւ Էնթոնի Պորտանտինոյի հետ քննարկել է Կալիֆորնիա- Արցախ հարաբերությունների հարցեր
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 27-ին ընդունել է Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Զարեհ Սինանյանին եւ Կալիֆորնիայի հասարակական-քաղաքական գործիչ Էնթոնի Պորտանտինոյին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Կալիֆորնիա-Արցախ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանը կարեւորել է նման այցելություններն ու հանդիպումները՝ դրանք համարելով երկկողմ կապերի զարգացման եւ համատեղ ծրագրերի հաջող իրականացման արդյունավետ միջոց:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



