Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով հունիսի 29-30-ը Հայաստան այց կկատարի Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Գերմանիայի արտգործնախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։
Հունիսի 29-ին կկայանան Հայաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որից հետո Էդվարդ Նալբանդյանն ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



