Ճապոնիայում տասնյակ հազարավոր մարդիկ են տարհանվում հեղեղումների պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՃապոնիայի Կյուսյու հարավարեւմտյան կղզու շուրջ 34 հազար բնակիչներ հունիսի 28-ին շտապ կարգով տարհանվելու հանձնարարական են ստացել տեղատարափ անձրեւներից հեղեղումների սպառնալիքի կապակցությամբ: Այդ մասին հայտնել Է MHK հեռուստաալիքը: Մարդկանց խորհուրդ են տալիս վտանգավոր վայրերից ժամանակավորապես տեղափոխվել դպրոցներ ու մարզասրահներ:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Կյուսյուի հարավում հունիսի 27-ից արդեն տեղացել են ավելի քան 250 մմ անձրեւներ: Առանձին տարածաշրջաններում դրանց քանակը մեկ ժամում կազմել Է գրեթե 100 մմ:
Կղզում տեղատարափ անձրեւների պատճառով կանգնեցվել Է արագընթաց գնացքների երթեւեկությունը, փակվել են մի շարք ավտոճանապարհներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



