Գոռ Պետրոսյանը ներկա է գտնվել իր կնոջ` Մերի Ներսիսյանի, ծննդաբերությանը
ՖՈՏՈՕրեր առաջ ծնվել է հաղորդավարներ Մերի Ներսիսյանի և Գոռ Պետրոսյանի երկրորդ դուստրը: Tert.am Youth-ի հետ զրույցում Գոռն ասաց, որ իրենց դստերն անվանակոչել են Սառա:
«Այս անունը մենք դեռևս առաջնեկի ժամանակ էինք որոշել, բայց ընտրեցինք Էվա տարբերակը: Երբ իմացանք, որ երկրորդն էլ է աղջիկ որոշեցինք, որ երկրորդի անունը Սառա դնենք: Մերին և դուստրս իրենց լավ են զգում: Ծննդաբերությունը շատ լավ է անցել: Այնքան արագ այդ ամենը տեղի ունեցավ, որ չզգացինք ինչպես սկսվեց և ինչպես ավարտվեց»,- ասաց Գոռը:
Նշենք, որ Գոռը ներկա է եղել ծննդաբերությանը: Նրա համար անբացատրելի էր այն զգացողությունը, երբ առաջին անգամ տեսել է դստերը. «Դու կարող ես ստանալ աշխարհի ամենալավ նվերը, ունենաս նոր ձեռքբերումներ, բայց դրանցից ստացած հաճույքը և բավարարվածության զգացողությունը չես համեմատի երեխայիդ առաջին անգամ տեսնելու հետ: Մանավանդ, երբ ներկա ես ծննդաբերությանը և կնոջդ հետ հավասար ապրում ես: Նման զգացողությունները պարզապես անբացատրելի են»:
Գոռի խոսքով. «Առաջին անգամ, երբ հայր դարձա ավելի շատ էր հարցականները, թե ի՞նչ է սպասվում, ի՞նչ է լինելու հետո: Իսկ այս անգամ ավելի գիտակցված, ավելի համարձակ էի, բայց դա չի նշանակում, որ դրանից երջանկությունը դարձավ սովորական: Այս անգամ նույնքան արտառոց և նույնքան սպասված էր»:
Շարունակությունը՝ այստեղ