Յորդենեսկուն հեռացել է զբաղեցրած պաշտոնից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անգել Յորդենեսկուն հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը՝փոխանցելով ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռազվան Բուրլյանուի խոսքը:
«Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Յորդենեսկուին լուրջ պատասխանատվությունը ստանձնելու համար: Առաջնության ավարտին մենք կհայտնենք նոր մարզչի անունը»,- ասել է ֆեդերացիայի ղեկավար Ռազվան Բուրլյանուն:
Տեղեկությունը հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եվրո-2016»-ի խմբային փուլում ռումինացիները 1 միավոր վաստակեցին և դուրս չեկան փլեյ-օֆ: Ռումինիայի և Հայաստանի հավաքականները աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլում ընդգրկված են միևնույն խմբում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



