Ռոյ Հոջսոնը հրաժարական է տվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսլանդիայի ընտրանուն պարտվելուց հետո Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը հրաժարական է տվել: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան արդեն արձագանքել է այս ամենին և հայտնել, որ իրենք համաձայն են մարզչի որոշմանը: Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայում նշել են, որ Իսլանդիայից կրած պարտությունն անչափ ցավալի է իրենց համար և պետք է այս ամենից լուրջ հետ ևություններ անել: Անգլիայի հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը պարզ կդառնա ավելի ուշ:
Տեղեկությունը հայտնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
«Եվրո 2016»-ի 1/8 եզրափակիչում Ռոյ Հոջսոնի գլխավորած Անգլիայի ընտրանին ձախողվել է: Մասնագետների մեծամասնությունն Անգլիային համարում էր «Եվրո 2016»-ի գլխավոր ֆավորիտներից մեկը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



