Միչիգանի դպրոցներում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դասաժամ կլինի
ՄՇԱԿՈՒՅԹՄիչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը երեկ ստորագրել է մի օրինագիծ, ըստ որի, նահանգի դպրոցներում որպես ուսումնական ծրագրի թեմա կներառվեն Հայոց ցեղասպանության եւ Հոլոքոստի մասին պատմող փաստերը:
Այս նոր օրինագծով ցեղասպանության վերաբերյալ դասաժամին կտրվի վեցժամյա դասավանդման ձեւ եւ այն պարտադիր կլինի Միչիգանի դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների համար:
Ինչպես հայտնում են Ամերիկայի Հայ ազգային կոմիտեից, հարավարեւելյան Միչիգանի հայկական եւ հրեական սփյուռքը գործադրել է իր բոլոր ջանքերը՝ այս օրինագիծն առաջ տանելու ուղղությամբ:
Փաստաթղթի պաշտոնական ստորագրումը տեղի է ունեցել Հոլոքոստի հուշակոթողի մոտ, որը գտնվում է Միչիգանի Ֆարմինգթոն Հիլզ քաղաքում:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



