Յետրո Վիլեմսը կարող է տեղափոխվել «Մոնակո»
ՍՊՈՐՏՖրանսիական «Մոնակո»-ն նոր մրցաշրջանից առաջ շարունակում է լրջորեն ուժեղացնել կազմը: Մոնեգացիների հետաքրքրության առանցքում է հայտնվել Հոլանդիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Յետրո Վիլեմսը: «Էյնթհովեն»-ի ֆուտբոլիստի պայմանագիրը հարազատ ակումբի հետ ավարտին է մոտենում 2017 թվականին: Ֆուտբոլիստը չի ցանկանում երկարաձգել պայմանագրի ժամկետը:
Այս մասին հաղորդում է «De Telegraaf »-ը:
Հոլանդիայի ավարտված առաջնությունում Յետրո Վիլեմսը մասնակցել է 15 հանդիպումների և դարձել 2 գոլի հեղինակ: Ֆուտբոլիստը վնասվածի պատճառով բաց է թողել մրցաշրջանի մեկնարկը և խաղադաշտ է վերադարձել միայն այս տարվա հունվարին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



