Էյֆելյան աշտարակը գործադուլի պատճառով փակվել Է զբոսաշրջիկների համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ Էյֆելյան աշտարակը, հունիսի 28-ին փակ Է այցելուների համար՝ աշխատանքային օրենսդրության բարեփոխման դեմ գործադուլի պատճառով: Այդ մասին ասված Է աշտարակի գործարկու ընկերության՝ SETE-ի հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ ընկերության աշխատակիցների մի մասը որոշել Է մասնակցել հունիսի 28-ին պլանավորված ակցիաներին:
Աշխատավայրում մնացած մարդկանց թվաքանակը թույլ չի տալիս պատշաճ կերպով ընդունել այցելուներին եւ ապահովել նրանց անվտանգությունը, ուստի աշտարակը փակ կլինի ամբողջ օրը», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



