Ողջ ճշմարտությունը Բենի եւ Ադրիանայի հարաբերությունների մասին
ԼԱՅՖBravo.am-ը գրում է.
Տարեսկզբին լուրեր տարածվեցին, թե սերիալային դերասաններ Բեն Ավետիսյանը եւ Ադրիանա Գալստյանը սիրավեպ ունեն: Այն ժամանակ նրանք նախընտրեցին չմեկնաբանել թեման` նշելով, որ անձնական է: Այս օրերին, սակայն, հավանական կապի մասին խոսակցությունները նոր թափ են առել, իսկ պատճառն այն է, որ Ադրիանան բավական ջերմ շնորհավորանք է հղել Բենին` տարեդարձի առթիվ: Նրանք այսօր BRAVO.am-ի հետ զրույցում առաջին անգամ խոսել են իրենց հարաբերությունների մասին:
«Արդեն երեք տարի է` ճանաչում ենք իրար: Ընկերացել ենք սոցիալական ցանցերից մեկի միջոցով, այնուհետեւ առաջարկել եմ նկարահանվել այն սերիալում, որտեղ ես էի խաղում: Նա մասնակցել է քասթինգին, դարձել ենք գործընկերներ ու ավելի ենք մտերմացել»,-պատմել է Բենն ու հավելել, որ այժմ էլ լավ ընկերներ են.«Մենք երբեք սիրային կապ չենք ունեցել»:
Շարունակությունը` այստեղ: