Ֆրանսիական ոստիկանությունը Փարիզում բողոքի երթից առաջ 24 մարդ է ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիացի ոստիկանները երկաշաբթի՝ հունիսի 27-ին 24 մարդ են ձերբակալել աշխատանքային օրենսգրքի դեմ Փարիզում կազմակերպվելիք բողոքի երթից առաջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BFMTV հեռուստաալիքը, ձերբակալությունները տեղի են ունեցել հսկիչ կետերում, որոնցով պետք է անցնեին երթին մասնակցելո ւ ցանկություն ունեցողները:
Հերթական երթը Փարիզում մեկնարկել է հունիսի 28-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 14:20-ին՝ Բաստիլիայի հրապարակում, որտեղից ցուցարարները շարժվել են Իտալիայի փողոցի ուղղությամբ: Հեռավորությունը կազմում է մոտ 2,8 կմ:
Վերջին ամիսներին Ֆրանսիայում պարբերաբար անցկացվում են զանգվածային բողոքի ցույցեր եւ երթեր ընդդեմ աշխատանքային բարեփոխումների, որոնց նախագիծը մայիսի 10-ին ուժով անց է կացվել որհրդարանի ստորին պալատում:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



