Ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ն Իրանի դիրքորոշման մեջ փոփոխություն չի տեսնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն զգալի փոփոխություն չի տեսնում ահաբեկչության դեմ պայքարում Իրանի դիրքորոշման մեջ: Այդ մասին հայտարարել է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ կոալիցիայում ամերիկյան նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մակգրեկը:«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ Սեն ատում արտաքին գործերի կոմիտեում լսումների ժամանակ նրան հարցրել են, թե ինչպես է փոխվել Իրանի դիրքորոշումը ԻՊ դեմ պայքարում միջազգային հանրության հետ միջուկային պայմանագիր կնքելուց հետո:
«Ես մեծ փոփոխություններ չեմ զգում: Անկախ նրանից, որ իրանցիները ժամանակ առ ժամանակ պայքարում են ԻՊ դեմ, Սիրիայում նրանք առաջին հերթին Ասադի ռեժիմն են սատարում: Բացի այդ՝ Իրաքում Թեհրանը աջակցում է խմբավորումներին, որոնք սպառնում են կառավարությանը»,- ասել է Մագրեկը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



