Ռուս և թուրք պատգամավորները հույս են հայտնել երկու երկրների համագործակցության վերականգման առնչությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական ասամբլեայում ռուսաստանյան և թուրքական պատվիրակությունների ղեկավարներ Միխայիլ Եմելյանովն ու Ռամզան Ջանը երեքշաբթի օրը կայացած հանդիպման ընթացքում հույս են հայտնել, որ տնտեսական և քաղաքական համագործակցությունը երկու երկրների միջև կվերականգնվեն:
«Այսօր ես հանդիպում եմ ունեցել թուրքական պատվիրակության ղեկավարի հետ և նստաշրջանի օրակարգը քննարկելիս՝ մենք անդրադարձել ենք վերջին օրերի իրավիճակին»,- ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին»-ն, ասել է Եմելյանովը:
«Երկու կողմերից, իհարկե, նշվել է, որ փոխշահավետ համագործակցությունը Թուրքիայի հետ տնտեսական և քաղաքական տեսանկյունից շատ օգտակար է: Մենք նաև հույս ենք հայտնել, որ համագործակցությունը կվերականգնվի»,- հավելել է նա:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



