Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես են գումար ծախսում կենդանակերպի տարբեր նշանները

ԼԱՅՖ

Խոյ

Խոյը մեծահոգի է և շռայլ: Որքան շատ են նրա ընկերները, այդքան քիչ է նրա գումարը: Խոյը կարող է մի քանի բիզնես ձեռնարկել, ի դեպ, բոլորն էլ հաջող ու շահավետ, սակայն մշտապես գրեթե սնանկ վիճակում է: Որովհետև պետք է ապրել գեղեցիկ, հյուրասիրել համեղ, իսկ մեկ տարվա մեքենան արդեն հնություն է, փոխել է պետք: Որպես արդյունք, Խոյը աշխատում է օրական 16 ժամ՝ առանց հանգստյան օրերի, իսկ հետո վերջապես մեկնում երկար սպասված շրջագայության՝ թղթադրամների անձրևով ողողելով ապշած մատուցողներին, տաքսիների վարորդներին և բեռնակիրներին:  

Ցուլ

Ցուլն այնքան է փող սիրում, որ փողով գնած իրերն արդեն իմաստազրկվում են և կորցնում իրենց նախնական գրավչությունը: Ցուլի հիմնական ծախսերի ցուցակը սահմանափակվում է կենցաղային իրերով, մեքենայով, և  «Լավ…այն կոշիկներն էլ եւ վերջ»: Այն ժամանակ, երբ որոշ մարդիկ հրճվում են ննջարանի մահճակալի վերևում կախված անհայտ նկարչի  հիմար աբստրակտ մի գործով, Ցուլը հիանում է անկողնուն խնամքով դասավորված իր պահոցով: 

Երկվորյակներ

Փո՞ղ: Մի՞թե այն արժեք  է ներկայացնում իրենից: Երկվորյակները ապրում են գումարը պետք է ծախսել այսօր սկզբունքով: Հետևաբար, Երկվորյակները շատ շռայլ են, նույնիսկ ավելին, քան Խոյերը: Եթե մինչ հիմա Երկվորյակները մուրացկան չեն դարձել, դրան կա երկու բացատրություն. 1. Իրենք, որպես կանոն, կյանքի համար ընտրում են շատ զուսպ զուգընկերների: 2. Իրենք աներևակայելի հեշտությամբ կարողանում են շահույթ քաղել ցանկացած հոբբիից:

Խեցգետին

Խեցգետինը սարսափելի ագահ է՝ բառի լավ իմաստով: Նա հիշում է 20 տարի առաջ չվերադարձված բոլոր գումարները:
Իրենց խնդիրն այն է, որ Խեցգետինները ստիպված են գոյատևել՝ գեղեցիկ հագուստի նկատմամբ մեծ սեր տածելով: Այդ իսկ պատճառով Խեցգետինները ստիպված են փոխզիջումների գնալ՝ միաժամանակ գնել և գեղեցիկ շապիկը և սև օրվա կարմիր խավիարը:

Առյուծ

Առանց գումարի Առյուծը Առյուծ չէ: Հետևաբար կյանքի առաջին կեսը Առյուծը նվիրում է մինիմալ ներդրումների շնորհիվ ավտոմատ կերպով գումար վաստակելու համակարգի կարգավորմանը: Համապատասխանաբար կյանքի երկրորդ կեսը Առյուծը շռայլում է որքան հնարավոր է շատ: Իսկ գումարները վատնում է տարատեսակ իրադարձությունների (նույնիսկ իր սեփական խոհանոցում) և մտերիմների համար թանկարժեք նվերներ գնելու համար: Որովհետև Առյուծը առատաձեռն է և , իհարկե, բոլորը պետք է հիշեն, թե ով է Առյուծը:

Կույս

Կույսը գերազանց տնօրինում է բոլոր ծախսերը, որոնք խնամքով դասակարգում է թեկուզ և միայն մտքում: Կույսերը հակված չեն ազարտի, ֆինանսական բուրգերում գումարներ ներդնելու սովորություն չունեն, խաղատներում ժամանակ չեն վատնում և ծախսում են իրենց գումարները՝ ապրելու, անակնկալներ մատուցելու և շրջագայությունների մեկնելու համար. այնքան, որքան կարող են՝ ոչ ավելի, ոչ պակաս:

Կշեռք

Կշեռքները սիրում են երևակայել, այդ պատճառով էլ հեշտությամբ կարող են իրենց մեկ ամսվա աշխատավարձը վատնել՝ թանկարժեք իրերի գնելով: Կամ օրինակ՝ ընթրել ռեստորանում, իսկ հաջորդ երկու շաբաթը սնվել մակարոնով:

Իսկ եթե Կշեռքը շատ փող ունի, նա իր շուրջ կկառուցի գեղեցիկ և շռայլ կյանք պաշտողների համար քաղաք-այգի, որտեղ հանքային ջրով լցված լողվազանի կողքին նստած կվայելի խաղողը՝ երկու աղախինների թափահարվող հովհարների 
ներքո: Հենց այսպես են Կշեռքները պատկերացնում իրական հավերժությունը՝ դոլարի նշանով «համեմված»:


Կարիճ

Կարիճների համար փողը ամենասիրելի խաղալիքն է: Փողն այնքան զվարճալի կարող է լինել: Այն կարելի է ներդնել, կրկնապատկել, մոռանալ, կորցնել, վաստակել և նորից ներդնել: Սա գործընթաց է: Փողն ինքն իրենով ոչ մի արժեք չի ներկայացնում Կարիճի համար. նա պրոցեսն է սիրում: Եվ մինչ կենդանակերպի մնացած նշանները 20 տարի դողում են իրենց հաշիվների վրա՝ մտածելով, թե ինչ գնել և որքանով դա շահավետ կլինի, Կարիճները պարզապես գնում են դա, որպեսզի տեսնեն, թե ինչ դուրս կգա այդ գնումներից: Եվ եթե խելամիտ ոչիչնչ չի ստացվում, Կարիճը բացարձակ չի զղջում:

Աղեղնավոր

Սովորաբար Աղեղնավորները շատ գումար չեն ունենում:«Արհամարհված» մետաղադրամները կարծում են, որ Աղեղնավորը չափազանց լավն է իրենց համար: Հետևաբար, Աղեղնավորները ստիպված են գումար ծախսել բացառապես անհրաժեշտության դեպքում: Սակայն, հավելյալ գումար ունենալու դեպքում, Աղեղնավորն այն ծախսում է ինքնակրթության, շրջագայության, բարեգործության վրա: Այսպիսին են Աղեղնավորները, և միգուցե վաղուց ժամանակն է, որ փողն իրենց նկատմամբ ավելի ուշադիր լինի:

Այծեղջյուր

Լավ նորություն՝ Այծեղջյուրները այդքան էլ չեն սիրում գումար ծախսել: Վատ նորություն՝ քանի դեռ նրանք սթափ են: Այծեղջյուրը սիրում է ապրել հստակ ծրագրավորված նախագծով և գումարն էլ ծախսում են նույն կերպ: Այծեղջյուրները դժվարությամբ են գումար վաստակում, այդ իսկ պատճառով խելամիտ ժլատությունը թույլ է տալիս իրենց զգալի խնայողություններ անել: Կարևոր է չընկնել գիտակցության փոփոխության իրավիճակի մեջ, որտեղ բոլոր մարդիկ եղբայրներ են, իսկ «այս քառասուն տարվա վիսկին մենք դեռ չենք փորձել»։


Ջրհոս

Ջրհոսները պաշտում են գումար ծախսել, սակայն բացարձակ տեղյակ չեն ֆինանսական հարցերի և ծախսերի գործընթացից: Փողը լավ է, անհրաժեշտ է, որ գումարը միշտ լինի, սակայն նրանք պատրաստ չեն առավոտից մինչ ուշ երեկո նստել գրասենյակում…իրենք չափազանց եթերային են… 
Իսկ քանի որ Ջրհոսի բնածին տաղանդը թույլ է տալիս շատ արագ վաստակել գումարներ, իր ֆինանսկան ստանդարտ կյանքն ընթանում է այս կերպ՝ օգնեցեք, գումար չունեմ; ես քեզ պարտք էի, ահա վերադարձնում եմ տոկոսներով; օհ՜ վարագույր, պիտի գնեմ և տան, և ամառանոցի համար, օգնեցե՜ք:

Ձկներ

Ձկները պլանավորում են իրենց հաշվին ունենալ ամբողջ աշխարհի գումարները: Հետևաբար, փորձում են խելամիտ կերպով ներդնել նախնական կապիտալը ինքնազարգացման և բիզնես-պլանի իրականացման մեջ, որը պետք է բերի Ձկներին դեպի ոսկե միլիարդը:  Պարզապես փողը ձանձրալի է: Այն պետք է ներդնել, գովազդել, դուրս հանել…Եվ իսկապես՝ Ձկների բիզնես-պլանը աշխատում է:

Աղբյուրը՝ Otvetnavse

NEWS.am STYLE

ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն Մասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանԵրեխան ծառերի ու արմատների տակ էր․ նոր մանրամասներՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին