Լյով․ Իտալիայի այս հավաքականն ավելի լավն է, քան 2012-ինը
ՍՊՈՐՏԳերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը խոսել է Եվրոպայի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի՝ Իտալիայի հետ հանդիպումից ունեցած սպասելիքներից։
-Անհամբերությամբ եմ սպասում խաղին։ Իսպանիայի հետ խաղում Իտալիան տպավորեց։ Իտալացիները հիասքանչ են խաղում պաշտպանությունում և կտրուկ գրոհներ են կազմակերպում։ Իտալիայի այս հավաքականն ավելի լավն է, քան 2012-ինը։
Մենք չպետք է Իտալիային թույլ տանք գրոհել և պետք է լավ հարձակվողական ծրագիր ունենանք։ Սամի Խեդիրան խելացի ֆուտբոլիստ է և ծանոթ է իտալական ֆուտբոլին․ հանդիպումից առաջ նրա խորհուրդները հաշվի կառնենք,-ասել է Լյովը։
Հիշեցնենք, որ 2012 թվականի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլում Գերմանիայի հավաքականը պարտվել է Իտալիային։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



