Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու մասին կծանուցի, երբ դա հարկավոր համարի. Քեմերոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալու մասին որոշման մասին միությանը կծանուցի այն ժամանակ, երբ Լոնդոնը նման որոշում կընդունի: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Ավելի վաղ ԵՄ-ի երկրների ղեկավարները հայտարարել են, որ Լոնդոնը պարտավոր է հնարավորինս շուտ ԵՄ-ին ծանուցել իր որոշման մասին:
«Մեծ Բրիտանիան իր վճռի մասին ԵՄ-ին ծանուցելու որոշում կընդունի, երբ դա հարկավոր ու հնարավոր լինի… Դա մեր՝ որպես ԵՄ-ի անդամ երկրի, սուվերեն իրավունքն է»,- ասել է Քեմերոնը՝ լույս հունիսի 29-ի գիշերը ելույթ ունենալով Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



