Ադրբեջանում որդին սպանել է հորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի Քյուրդամիրի շրջանում որդին դաժանորեն սպանել է հարազատ հորը:
Վկայակոչելով ԱՊԱ լրատվական գործակալությունը, շրջանի 33-ամյա բնակիչ Մաթլաբ Նիզամովն ընտանեկան վիճաբանության հողի վրա սեփական տանը կտրող-ծակող գործիքով սպանել է 61-ամյա հորը` Աֆլաթուն Նիզամովին:
Հայրասպանը ձերբակալվել է: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` 2016 թվականի սկզբից մինչ այժմ Ադրբեջանում տեղի են ունեցել մայրասպանության 2, հայրասպանության 2, հարազատների՝ միմյանց սպանության 32, ամուսինների՝ միմյանց սպանության 24, զավակի սպանության 6 դեպք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



