27-ամյա վարորդը Nissan-ով գլխիվայր շրջվել և հայտնվել է Հրազդան գետում. կան վիրավորներ. shamshyan.com
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը տեղեկացնում է, որ այսօր Երևանում ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 00:30-ի սահմաններում Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի բնակիչ, 27-ամյա Անուշավան Նուրիջանյանը Հրազդանի կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ իր վարած Nissan մակնիշի 22 TT 012 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Հրազդան գետում:
Վթարի հետևանքով Ա. Նուրիջանյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վերոնիկա Կոթողյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Մանրամասներն` այստեղ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



