ԱՄՆ-ի պետքարտուղարը հնարավոր է համարել Brexit-ի չեղարկումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, ինչի օգտին հունիսի 23-ին քվեարկեց բրիտանացիների 52 տոկոսը, կարող Է եւ չկայանալ, գոյություն ունեն տարբեր միջոցներ, որ երկիրը մնա Եվրամիությունում: Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին:
«Ես կարծում եմ, որ կան տարբեր միջոցներ»,- Ասպենում Գաղափարների փառատոնի ժամանակ ասել Է Քերին ի պատասխան դահլիճի այն հարցի, թե կարող Է արդյոք Մեծ Բրիտանիան «հետ դառնալ» հանրաքվեի արդյունքների իրագործման հարցում:
Նա նշել Է. «Որպես ԱՄՆ-ի պետքարտուղար՝ ես չեմ ցանկանում, որ բրիտանացիները դուրս գան Եվրամիությունից: Դա սխալ կլիներ: Գոյություն ունեն տարբեր միջոցներ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
5
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին



