«Հուսամ մի օր տղաներիս հետ միասին դստերս էլ կառնեմ գիրկս». Էրիկ Անթառանյան
ՖՈՏՈTert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանում է Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Էրիկ Անթառանյանը: Էրիկը 2013 թվականից մինչ օրս Հայաստանի հանրային հեռուստաընկերության միջազգային կապերի բաժնի ղեկավարն է, ինչպես նաև «Ազատ գոտի» նախագծի հաղորդավարը։
Քայլ, որին միշտ պատրաստ ե՞ք
-Ծառայելու հայրենիքիս:
Ինչը՞ կփրկի աշխարհը գեղեցիկից բացի:
-Ազնվությունը:
Վերջին անգամ ե՞րբ եք զգացել սրտի տեղը և ինչո՞ւ
-Երեկ, երբ ՀՀ Նախագահին հանձնում էի մեր նորակառույց թաղամասի՝ ԱՎԱՆ 4-ի խորհրդանշական բանալին:
Ե՞րբ եք զենքերը վայր դնում, եթե դնում եք:
-Երբ հասկանում եմ, որ ծախսած ռեսուրսը տվյալ ուղղությամբ, ջուրն է լցվում և այն կարելի է ուղղել մեկ այլ ուղղությամբ: Այսինքն՝ վայր չեմ դնում, փնտրում եմ այլ «նշանակակետ»՝ ավելի թիրախային կիրառելու համար:
Հեռախոսազանգ, որը երկար կհիշեք:
-Ծննդյանս 35-ամյակի կապակցությամբ շնորհավորական զանգը Պաշտպանության նախարարից:
Շարունակությունը` այստեղ